Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Բոլորին փչացնում է, որպես մուրճ կամ քլունգ օգտագործում

Բոլորին փչացնում է, որպես մուրճ կամ քլունգ օգտագործում
09.10.2025 | 10:28

Մի նողկալի, մերժելի ավանդույթ էլ ձեւավորեց ՔՊ առաջնորդը. ստիպեց, որ իր թիմի բոլոր անդամները պարբերաբար իրեն հավատարմության ու զոհաբերության ծեսեր մատուցեն: Այսպես կոչված` «մուծվեն» բարեկեցիկ կյանքի, պաշտոնի, կարգավիճակի, եկամուտների համար: Նա պետական բյուջեից վճարվող աշխատավարձը համարում է, որ ինքն անձամբ է վճարում, որ մանդատն ու պաշտոններն ինքն է նվիրել, որ այդ բոլոր պաշտոնյաներն ու մանդատակիրները հիմա «սովից կսատկեին»` եթե ինքը չլիներ, ուստի բոլորը պարտավոր են իրեն ծառայել եւ աջակցել ամեն ինչում: Իր հրահանգով` կրակի մեջ նետվել, իր հակառակորդներին` իրենից ավելի կոշտ արձագանքել, իր բոլոր հակահայկական քայլերն արդարացնել ու իր ասած բոլոր հիմարությունները գովերգել-կրկնել-փառաբանել:

Այս զազրելի ավանդույթն է պատճառը, որ գյումրեցի աղջիկներից մեկն իր հոր տարիքի Միքայել Աջապահյանին է վիրավորում, մյուսը` ընտրված քաղաքապետին ու հարգված պրոդյուսերին: Եւ դատելով սրանց բառամթերքից` տեքստերը գրվել են կառավարության ղեկավարի կաբինետում, նրա ատելությանն ու ագրեսիային խիստ համահունչ:

Այս նողկալի վիճակն է պատճառը, որ անգամ մեր նախկին գործընկերներ Սիսակն ու Բաբկենը «չպլստացին»` նրանք էլ են պարբերաբար «վճարում»` իրենց կարգավիճակի դիմաց: Այս «ավանդույթն» է պատճառը, որ նախկին նախագահների ցանկացած հարցազրույցից հետո շարվեշարան ստատուսներ են գրվում` զանազան գրանտակերներից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իսկ ամենանողկալին այն է, որ ՀԱԿ-ի հետ կապ ունեցած իր թիմակիցներին ստիպում է, որ Լեւոն Տեր Պետրոսյանի դեմ դուրս գան, ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցածներին` Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի, Գյումրիից եկածներին` գյումրվա գործիչների, կաթողիկոսի հետ նորմալ հարաբերություններ ունեցածներին` Վեհափառի եւ այդպես շարունակ: Բոլորին փչացնում է, որպես մուրճ կամ քլունգ օգտագործում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ